Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Կանն-2016. հայտնի են հաղթողները

Կանն-2016. հայտնի են հաղթողները
23.05.2016 | 11:59

Բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: Լոուչի ֆիլմը պատմում է այրիացած աշխատավորի մասին, ով կորցրել է գումար վաստակելու հնարավորությունն առողջական խնդիրների պատճառով:
Հիմնական մրցույթին մասնակցել է 21 ֆիլմ: Գրան-պրին ստացել է կանադացի Քսավյե Դոլանը՝ «Դա ընդամենն աշխարհի վերջն է» ֆիլմի համար:


Լավագույն ռեժիսուրայի համար ժյուրին մրցանակ է հանձնել ռումինացի Քրիստիան Մունջիուին և Օլիվյե Ասայասին:
Լավագույն սցենարի համար մրցանակը հանձնվել է իրանցի Ասղար Ֆարհադիին՝ «Forushande» ֆիլմի համար: Ժյուրիի մրցանակը տրվել է բրիտանուհի Անդրեա Առնոլդին:
Լավագույն դերասան մրցանակին է արժանացել Շահաբ Հոսեյնին՝«Forushande» ֆիլմում դերակատարման համար, լավագույն դերասանուհի` Ժաքլին Խոսեն՝ «Ma' Rosa»-ում դերակատարման համար։

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ